Թբիլիսում այրվում է «Լիլո» մեծածախ առևտրի խոշորագույն կենտրոնը. այս մասին տեղեկացնում է Սպուտնիկ ռադիոկայանի վրացական ծառայությունը, որի տելեգրամյան ալիքում դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է հագուստի պահեստում։ Դեպքի վայրում աշխատում է 10 հրշեջ ջոկատ։
Շուկայի տարածքը շրջափակված է․ ապրանքների սեփականատերերին թույլ չեն տալիս մոտենալ պահեստին։