Մեզ համար հերոսն այն մարդն է, ով հայրենիքի համար կյանքը զոհել է, հերոսը «Եռաբլուրի» տղաներն են, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշին ազատագրած տղաներն են։ Որդիս էլ կամավոր գնացել է՝ 2 տղա տունը թողնելով: Այսինքն, իրենք հերոս չեն, մարդն աշխատում է, միլիոններ է առնում, կեսը տալիս է, հերո՞ս է:
Այս մասին ասուլիսում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե «Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկատուն է»:
«Մարդիկ գիտակցված գնացել են հայրենիքը պաշտպանելու։ Այսինքն իրենք հերոս չե՞ն, մարդն աշխատում է, միլիոններ է առնում, կեսը տալիս է , հերո՞ս է։
Աննա Հակոբյանն էլ է «հերոս»։ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն է դարձել, չգիտեմ՝ այդ հիմնադրամները հարկատո՞ւ են, թե՞ ոչ։ Մեկ որ Աշոտիկ էր ծնել, այդ ժամանակ «հերոս» դարձավ, հիմա էլ արդեն տնօրեն է դարձել, հիմա հերոս կդառնա։ Եթե Փաշինյանն ուզում է մեր կանանց նմանացնել իր կնոջը, լավ, մենք ի՞նչ ենք արել, որ ուզում ես մեզ անպատվես»,- ասաց Ա. Ռոստոմյանը։