Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված՝ Բաքվի հայտարարության մեջ կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Կողմերը վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, սահմանների անձեռնմխելիության հարգելու հիմքով՝ վստահ լինելով, որ նրանց միջև հարաբերությունների վաղաժամ հաստատումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության մեջ և ճանապարհ կհարթի տարածաշրջանի համագործակցության ներուժի լիարժեք իրացման համար»։
Կողմերը ընդգծել են այս առումով Վրաստանի և Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային երկրների դրական դերը։
Նման ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2025-ին։