Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Մոսկվայում տարեց կնոջ են բերման ենթարկել Մարինոյի ընտրատեղամասում քվեատուփը հրկիզելու համար։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես թոշակառուն դյուրավառ հեղուկ լցնում քվեախցիկի վրա, այրում այն և սկսում նկարահանել այդ արարքի հետևանքները։
Այժմ նրան կարող է սպառնալ 3-ից 5 տարվա ազատազրկում՝ ընտրական իրավունքների իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքին խոչընդոտելու հոդվածով, կամ մինչև 10 տարի՝ դավաճանության հոդվածով, եթե ապացուցվի պատվիրատուի առկայությունը։
Տեսանյութն՝ այստեղ։