Հովհաննես Նալբանդյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հ. Նալբանդյանի 2024 թվականի մարտի 13-ի դիմումը՝ կարգադրում եմ.
2024 թվականի մարտի 18-ից Հովհաննես Նալբանդյանին ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից»: