Ռուսներն էլ ավելի մեծ միասնականությամբ կպատասխանեն սադրանքի փորձերին, Ուկրաինայի հարվածներն անպատիժ չեն մնա, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է, որ Կիևի վարչակարգի ներկայացուցիչները մի քանի դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում՝ նախագահական ընտրությունների անցկացումը խոչընդոտելու նպատակով.
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդը՝ Ռուսաստանի ժողովուրդը, կարձագանքի սրան էլ ավելի մեծ համախմբվածությամբ, ո՞ւմ որոշեցին վախեցնել, ռուս ժողովրդի՞ն, Ռուսաստանի բազմազգ ժողովրդի՞ն, սա երբեք չի եղել, և վստահ եմ, որ երբեք էլ չի լինի։ Թշնամու այս հարձակումները անպատիժ չեն և չեն մնա »,- ասել է ՌԴ նախագահը։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Պուտինը, Կիևի իշխանությունները դիվերսիոն հարձակման չորս փորձ են կատարել Բելգորոդում և մեկը՝ Կուրսկի ուղղությամբ։