Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեգնանքով է մեկնաբանել ուրբաթ օրը Ռուսաստանում մեկնարկած նախագահական ընտրությունները՝ արդեն շնորհավորելով Վլադիմիր Պուտինին հաղթանակի կապակցությամբ։
Այս գրառումը նա արել է ուրբաթ օրը X սոցիալական ցանցի իր էջում։
«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր սկսված ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, ընդդիմություն չկա, ազատություն չկա, ընտրություն չկա»,- գրել է Միշելը։