Գերմանիայում գտնվող ամերիկյան «Ռամշտայն» ռազմակայանում ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների միջև հանդիպումների շրջանակում կստեղծվի կոալիցիա՝ Ուկրաինային հեռահար հրետանի մատակարարելու համար, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարների հետ բանակցություններից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ռամշտայնի ձևաչափի շրջանակներում մենք կստեղծենք նոր կոալիցիա՝ հեռահար հրթիռային հրետանու հնարավորություններ ստեղծելու համար», - ասել է Շոլցը: Նրա ելույթը հեռարձակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
Կստեղծվի կոալիցիա՝ Ուկրաինային հեռահար հրետանի մատակարարելու համար
20:40, 15 մարտ 2024