22 համարի երթուղային տրանսպորտում կին ուղեւորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդ Ավետիք Պարսամյանի գլխին։ Ճակատի շրջանում վարորդը ստացել է մարմնական վնասվածք։ Վեճն արձանագրել է «Հրապարակ»-ի նկարահանող խումբը։
«Ուղեւորը հարվածել է գլխիս՝ իր ուզած տեղը կանգառ չկատարելու համար, վկաները կարող են փաստել։ Ժողովուրդ ջան, եկեք պատմեք, թե ոնց խփեց գլխիս։ Խի, որ ուղեւորի ուզած տեղը վարորդը չի կանգնում, պիտի ընթացքի վրա վարորդին հարվածե՞ն, խի սա անելու բան ա»,-պատմեց վարորդը։
Նա նշեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել իրավապահներին։