Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Այս մասին հայտնել էր Երևանի քաղաքապետարանը։ Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:
Այդ աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ողջ օրը Մյասնիկյանը եղել է ծանրաբեռնված և խցանված։
Երթևեկությունն այս պահին՝ տեսանյութում․