Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ իր երկիրը, ինչպես նաև Գերմանիան և Լեհաստանը մտադիր չեն Ուկրաինայում էսկալացիա նախաձեռնել։
Մակրոնի հայտարարություններն արվել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի պաշտոնական էջով։ Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է երեք երկրների «հստակ և հետևողական վճռականության» մասին՝ «անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, քանի դեռ անհրաժեշտ է», որպեսզի Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայում հակամարտությունը։