ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ «Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կլինի Երևանում, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունից։
Մարտի 19-ին Գլխավոր քարտուղարը համատեղ հայտարարությամբ հանդես կգա Փաշինյանի հետ։
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ստոլտենգերգը մարտի 17-ին և 18-ին համապատասխանաբար կայցելի Ադրբեջան և Վրաստան։