Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանին առաջիկա երկու ընկերական հանդիպումներում կփոխարինի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Նաիր Տիկնիզյանը վնասվածք է ստացել Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։