Ապրիլի 7-ին` Ավագ Ուրբաթ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Թաղման կարգը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Խաչելության կարգից հետո կատարվում է Հիսուսի`խաչից իջեցման և թաղման հիշատակի արարողությունը: Եկեղեցում նախապես դրված է լինում մշտադալար ճյուղերից, ոստերից ու ծաղիկներից պատրաստված Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը: Ս․ Գայանե վանքում Քրիստոսի թաղման կարգը կատարվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։