Լիտվայի պաշտպանության նախարարության ղեկավար Արվիդաս Անուսաուսկասը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին, հայտնում է LRT (Լիտվական ռադիո և հեռուստատեսություն) պորտալը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։
«Կառավարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ ուրբաթ օրը վարչապետը ստացել է պաշտպանության նախարարի հրաժարականի դիմումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրատարակությունը նշում է, որ շաբաթ օրը հանդիպում է լինելու պաշտպանության նախարարի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի միջև, ինչն անձամբ Անուսաուսկասը խնդրել է։
Վարչապետի մեկնաբանությունը սպասվում է երկուշաբթի օրը, հավելել է պորտալը։
Անուսաուսկասի իրավահաջորդը, ոչ պաշտոնական տվյալներով, կարող է լինել Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի նախագահ Լաուրինաս Կացիունասը։
Լիտվայի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
23:40, 15 մարտ 2024