Հետևեք մեզ։

«Volkswagen» մեքենան շրջվել է և բռնկվել. ավտոմեքենայում հայտնաբերվել է 30-ամյա երիտասարդի դին (լուսանկարներ)

01:34, 16 մարտ 2024
«Volkswagen» մեքենան շրջվել է և բռնկվել. ավտոմեքենայում հայտնաբերվել է 30-ամյա երիտասարդի դին (լուսանկարներ)

Մարտի 15-ին, ժամը 23:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ շրջվել և բռնկվել։

 

Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտմեքենան։

 

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ․-ի (ծնված 1994 թ․) դին։