Հետևեք մեզ։

Մենք միշտ Հայաստանի կողքին ենք լինելու, միշտ օգնելու ենք այդ ժողովրդին բաց սրտով և մաքուր հոգով. Զախարովան ընդգծել է՝ «այս խոսքերը բլա բլա բլա չեն»

11:06, 16 մարտ 2024
Մենք միշտ Հայաստանի կողքին ենք լինելու, միշտ օգնելու ենք այդ ժողովրդին բաց սրտով և մաքուր հոգով. Զախարովան ընդգծել է՝ «այս խոսքերը բլա բլա բլա չեն»

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել նրան, պաշտպանել է նրան և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար։ «Ռիա նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

 


«Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր մտքերի անկեղծության վերաբերյալ, կարծում եմ, որ դրա պատմական պատասխանը կա, սա մեր տղաների թիվն է, ովքեր պաշտպանել են Հայաստանը, և Ռուսաստանի ղեկավարության և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը, որը նա գործադրել է, որպեսզի բազմիցս դադարեցնի արյունահեղությունը այս տարածաշրջանում»,- ասել է Զախարովան։

 

Նա հավելել է, որ սա այն «ուժի թեստն» է, որն անցել է Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում։

 


«Սրանք անվերջ բլա բլա բլա չեն, դատարկ խոսքեր, խոստումներ, որոնք, ինչպես արևմտյան շատ երկրներ պատմականորեն տվել են, տալիս են Հայաստանին, Երևանին, թե կպաշտպանեն, կօգնեն և այլն։ Ռուսաստանը իսկապես դադարեցրեց արյունահեղությունը, իսկապես ֆինանսական և տնտեսական օգնություն տվեց, փոխարենը ոչինչ չպահանջելով և չներկայացնելով ստրկական պայմաններ... Եվ նրանք չխոսեցին այն մասին, թե ում փախստականներն են ավելի լավը կամ վատը, նրանք, ովքեր գալիս են Ուկրաինայի տարածքից, թե նրանք, ովքեր գալիս են Կովկասից, իմ կյանքում նման բան չի եղել: Միշտ ջերմություն, հյուրընկալություն, օգնության ձեռք և իսկական օգնության ձեռք, դրա հետ մեկտեղ՝ հնարավորություն, որը միշտ տվել է Ռուսաստանը, և ոչ թե ձեռքը ծոցում կամ բռունցք մեջքիդ հետևում։

 

Եվ ես իսկապես չեմ ուզում, որ Հայաստանի ժողովրդին հիմա ինչ-որ հակառուսական օրակարգ պարտադրվի տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրեսիվ հռետորաբանության շնորհիվ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք լինելու, միշտ օգնելու ենք, միշտ կվերաբերվենք Հայաստանին, այդ երկրի ժողովրդին բաց սրտով և մաքուր հոգով»,- եզրափակել է նա: