Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Նովրուզ Բայրամի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքում։
Նշվել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է իր շարունակական հավատարմությունը երկու երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը կնպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։