Հետևեք մեզ։

Սևանում, Վայքում և մի շարք քաղաքաներում ձյուն է տեղում

11:59, 16 մարտ 2024
Սևանում, Վայքում և մի շարք քաղաքաներում ձյուն է տեղում

Մարտի 16-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Սևանի, Մարտունիի, Սպիտակի, Աշոցքի, Արթիկի, Անիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: