Հետևեք մեզ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

12:00, 16 մարտ 2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմադովը, ԱԳ փոխնախարար Սամիր Շարիֆովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, պաշտոնատար այլ անձինք։