Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում կարևոր է կրոնական առաջնորդների դերը։
Այս մասին Բաքվում գտնվող Քաղաքակրթությունների դաշինքի հարցերով բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսն ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը։
Փաշազադեն իր հերթին նշել է, թե «երկար տասնամյակներ մասնակցել է Հայ եկեղեցու հետ խաղաղ բանակցություններին»։ Նա անդրադարձել է նաև Արցախի բռնի հայաթափմանը և օկուպացիային, ինչի վերաբերյալ Հայ Եկեղեցին մեկ անգամ չէ, որ հայտարարություն է արել։
«Հայ եկեղեցին միայն ռևանշիստական դիրքորոշում է ցուցաբերում, մերժում է տարածաշրջանում խաղաղության գաղափարը։ Ժողովուրդների միջև համակեցությունը կրոնական առաջնորդի համար ոչ պիտանի ձևով ատելության կոչեր է անում»,-ասել է Փաշազադեն: