Հետևեք մեզ։

Կալանավորները «Արմավիր» ՔԿՀ-ում չեն ենթարկվել քրեակատարողական հիմնարկի ծառայողներին

12:46, 16 մարտ 2024
Կալանավորները «Արմավիր» ՔԿՀ-ում չեն ենթարկվել քրեակատարողական հիմնարկի ծառայողներին

Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությոնից:

Վերոնշյալ գործողությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել են, մեղավորներն ուղարկվել են պատժախցեր։