ՆԱՏՕ-ի ուժերն անցկացնում են տասնամյակների ընթացքում իրենց ամենամեծ զորավարժությունները. գրում է Bild-ը:
Steadfast Defender զորավարժությունների լեգենդը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության պատրաստվելն է։ Այս տարվա փետրվարից զորավարժություններ են ընթանում Նորվեգիայում, Լեհաստանում, Լիտվայում, Ռումինիայում և Հունգարիայում։
Այս զորավարժությունների համար ՆԱՏՕ-ն մոբիլիզացրել է շուրջ 90 հազար զինվոր դաշինքի 31 երկրներից։ Գերմանիան, մասնավորապես, ուղարկել է 12 հազար զինվոր։ Նշվում է, որ մարզումը ներառում է սառույցի և ձյան վրա մենամարտերի պարապմունք։
Զորավարժություններին մասնակցում են նաև ավելի քան 50 ռազմանավ և մոտ 80 ինքնաթիռ։ Steadfast Defender զորավարժությունների շարքը կտևի ընդհանուր առմամբ չորս ամիս: