Հետևեք մեզ։

Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը․ հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի կառավարության ղեկավարները

13:56, 16 մարտ 2024
Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը․ հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի կառավարության ղեկավարները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարությունը։


Զրույցի հիմնական թեմաներն են եղել երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում։


Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշանավորել կառավարության ղեկավարի պաշտոնում նրա առաջին պաշտոնական այցը Բաքու։


Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանն ու համատեղ տարածաշրջանային նախագծերին։ Նշվել է Միջին միջանցքի նշանակությունը, այդ թվում՝ բեռնափոխադրումների առումով։ Կողմերը խոսել են տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հատուկ դերի մասին և նշել, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում։


Ընդգծվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման առանձնահատուկ կարևորությունը և կառուցողական երկխոսության դերն այս գործընթացում։ Վարչապետը հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործընթացում։

Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։