Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրապարակայնորեն վարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած ավտոմեքենան՝ որպես երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման վառ ապացույց: Այս մասին հայտում է Reuters գործակալությունը :
Փհենյանն ու Մոսկվան ավելի սերտ կապեր են հաստատել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին Ռուսաստանում հանդիպել է Պուտինի հետ և խոստացել խորացնել ռազմական հարաբերությունները: