Հետևեք մեզ։

Boeing-ը խորհուրդ է տալիս ստուգել նստատեղերը օդաչուների խցերում

14:49, 16 մարտ 2024
Boeing-ը խորհուրդ է տալիս ստուգել նստատեղերը օդաչուների խցերում

Boeing-ը ավիաընկերություններին խորհուրդ է տվել ստուգել 787 Dreamliner ինքնաթիռի օդաչուի նստատեղերը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Latam ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով տուժել է մոտ 50 մարդ, տեղի է ունեցել օդաչուի նստատեղի կոճակի սեղմման պատճառով, գրում է Wall Street Journal-ը։

 

Ավելի վաղ New Zealand Herald-ը հայտնել էր, որ երկուշաբթի օրը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից դեպի Նոր Զելանդիա Օքլենդ չվերթի Latam ավիաընկերության ինքնաթիռում տեխնիկական խնդիր է տեղի ունեցել: Ինքնաթիռում գտնվող մարդկանց խոսքերով, որոնք մեջբերում է տեղական Stuff պորտալը, ինքնաթիռը սկսել է իջնել, իսկ ուղևորներից ոմանք, ովքեր ամրագոտիներ չեն կապել, ցրվել են սրահով մեկ։ Մոտ 50 մարդ վիրավորվել է։

 

Ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով մի ուղևորի, հաղորդում է, որ ինքնաթիռի օդաչուն ժամանակավորապես կորցնել է ինքնաթիռի կառավարումը։

 

«Boeing»-ը ավիաընկերություններին խորհուրդ է տվել ստուգել իր 787 Dreamliner ինքնաթիռի օդաչուների խցիկի նստատեղերը այն բանից հետո, երբ հնարավոր վթարի հետևանքով օդաչուն ընկել է կառավարման վահանակի տակ, ինչի հետևանքով այս շաբաթ Նոր Զելանդիա թռչող ինքնաթիռի անսպասելի և սարսափելի վթարը տեղի է ունեցել»,- գրում է թերթը։

 


Հրատարակության տվյալներով՝ սնունդ մատուցելիս բորտուղեկցորդուհին սեղմել է օդաչուի նստատեղի հետնամասում գտնվող անջատիչը, որը սովորաբար ծածկված է և չպետք է օգտագործվի, երբ օդաչուն նստած է։ Արդյունքում օդաչուն հենվել է կառավարիչների վրա, և ինքնաթիռի առաջամասը կտրուկ իջել է։