Այսօր ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։ Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք, նույնպես պարզվում է։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել շենքի 10-րդ հարկից։