ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը խոսել է Եվրախորհրդարանի որոշման կարևոր կետի մասին, որը չի քննարկվել։
Նախկին արտգործնախարարը, ով նաև Արցախի հարցերով հանձնախմբի համակարգողն է, իր հրապարակած տեսագրությունում ասում է․ «Եվրախորհրդարանի որոշման մեջ, եթե կա մի կետ, որը մեր օգտին է, դա 14-րդ կետն է, որտեղ կոչ է անում Ադրբեջանին նստել բանակցությունների արցախահայության հետ, նրանց ղեկավարության հետ և միջազգային ներկայությամբ ապահովել նրանց վերադարձի խնդիրն իրենց տներ, իրենց հող, որպեսզի կարողանան արժանապատիվ ապրել այդ հողի վրա։ Այնտեղ կարգավիճակ չի անվանում, բայց նույնիսկ նկարագրում է արցախահայության հնարավոր կարգավիճակն իրենց հողի վրա։ Սա չենք քննարկում։ Բացեք, լավ կարդացեք, չգիտեմ՝ ՀՀ արտգործնախարարան այդ փաստաթուղթը կարդացել է, բայց ԱԺ-ում տված իր պատասխաններից, կարծես թե տեղյակ չէ»։
Մանրամասն՝ տեսանյութում․