ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերը Հայաստանում կբացվեն վաղը ժամը 08.00-ին և բաց կլինեն մինչև ժամը 20.00-ն, հայտնում են դեսպանությունից։
Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունում։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել դեսպանատան պաշտոնական կայքում։