Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտն ասել է, որ ինքը միշտ ցանկացել է հումորով նմանվել ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտին և վախենում է նրա հեռանալուց: «Ես միշտ ցանկացել եմ նմանվել նրան։ Դե, այսինքն՝ կանգնել խնջույքի ժամանակ, վերցնել խոսափողը, երկու բառ ասել, և արդեն ինչ-որ կին ծիծաղից խեղդվի»,- Instagram-ի իր էջում գրել է հեռուստահաղորդավարը։
«Ես միայն վախենում էի, որ մի օր այս ամենը կավարտվի, երբ նա կգնա: Բայց այսօր ես հասկացա, որ վախենալու կարիք չկա: Նա ոչ մի տեղ չգնաց: Նա այստեղ է: Ինձ հետ: Ընդմիշտ», - եզրափակեց Ուրգանտը: