Ֆրանսիական հրացանակիրների հանրահայտ առաջնորդի տոհմի ներկայացուցիչ Էմերի Ֆրանսիս Անդրե Ֆիլիպ դե Մոնտեսկյու-Ֆեզանսակ դ’Արտանյանը դիտորդական առաքելություն է իրականացնում Ռուսաստանի նախագահական ընտրություններում:
Յարոսլավլում և մարզում նահանգապետի և մունիցիպալիտետի պատգամավորների ընտրություններ են անցկացվում։
Տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հասարակական դիտորդների ազգային ասոցիացիայի հրավերով ժամանել են միջազգային փորձագետներ Թոմ Քիթը, Էմերի Ֆրանսիս Անդրե Ֆիլիպ դե Մոնտեսկյու-Ֆեզանսակ դ’Արտանյանը և Փարիզի աշխարհաքաղաքական ինստիտուտի առաջատար վերլուծաբան Ալեսյա Միլորադովիչը։