Եկեղեցին գալստյան է կոչում Մեծ պահքի 6-րդ կիրակին։ Այդ օրը եկեղեցին հիշատակում է Փրկչի առաջին գալուստը և անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին, հայտնում են Մայր Աթոռից։
«Առաջին անգամ Տերը եկավ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, երկրորդ անգամ կգա՝ որպես ահեղ Թագավոր: Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու իր սրբերին»,-ասվում է հայտարարությունում: