Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները խոսել են «երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին»։
Մարտի 2-ին Լուկաշենկոն և Պուտինը ևս հեռախոսազրույց են ունեցել, զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել էին բելառուս-ռուսական հարաբերությունների հարցեր, ինտեգրացիոն կառույցների՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի, տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները։