ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը առաջադրվել է 2024 թվականին վերընտրվելու համար, «խոնարհվում է» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջ, հայտնում է Associated Press-ը։
«Մենք ապրում ենք ժողովրդավարության համար աննախադեպ պահ: Պատմության մեջ աննախադեպ պահ: Ժողովրդավարությունն ու ազատությունը փաստացիորեն հարվածի տակ են»,- ասել է Բայդենը Gridiron լրագրողների ակումբում մասնավոր ընթրիքի ժամանակ:
Ըստ Բայդենի՝ իր «նախորդը խոնարհվում է» Ռուսաստանի առաջնորդի առաջ։
Բայդենը նաև ծաղրել է Թրամփի տարիքը և հոգեկան վիճակը՝ ասելով, որ 2024 թվականի նախագահի թեկնածուներից մեկը չափազանց ծեր ու հոգեկան հիվանդ է նախագահ լինելու համար: «Եվ երկրորդ թեկնածուն ես եմ», - ավելացրել է Բայդենը, որը Թրամփից չորս տարով մեծ է։