Հետևեք մեզ։

Մեդվեդևը շնորհավորել է Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

23:13, 17 մարտ 2024
Մեդվեդևը շնորհավորել է Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

 

«Շնորհավորում եմ Վ.Վ.Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններում փայլուն հաղթանակի առթիվ»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Նշենք, որ ՌԴ ԿԸՀ առաջին տվյալները. Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 87,97%-ը։