Հետևեք մեզ։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը ծեծի է ենթարկել հայերի միության երիտասարդական կենտրոնի ղեկավարին. News.am

23:28, 17 մարտ 2024
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը ծեծի է ենթարկել հայերի միության երիտասարդական կենտրոնի ղեկավարին. News.am

Մոսկվայում և Մերձմոսկվայում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը օրերս ծեծի է ենթարկել հայերի միության երկտասարդական կենտրոնի ղեկավար 20-ամյա Արեն Երգանջյանին: Այս մասին ահազանգել է NEWS.am-ին է ահազանգել Երգանջյանը:

 

«2023 թվականին ինձ կանչեցին հայերի միություն, առաջարկեցին, որ երիտասարդական թեւը ղեկավարեմ: Մենք երտասարդների ուժերով վերանորոգեցինք պադվալը, որ աշխատենք, հետո սկսեցին խնդիրներ առաջանալ Արտյոմ Վարդանյանի հետ, որը ինձ հրավիրել էր աշխատելու: Պարզվեց, որ Արտյոմ Վարդանյանը ցանկանում էր այդտեղ սրճարան բացել, նույնիսկ ինձ պատկանող իրերը չէր տալիս: Ինքը ինձ մի քանի անգամ սպառնացել է, ասել է գլուխս կջարդի, մի անգամ էլ կանչել է ինձ իր կաբինետ եւ ծեծի է ենթարկել: Խնդիրը կայանում էր նրանում, որ մեր մեջ վեճ առաջացավ, որ իրենք իմ իրերը տան, որ ես իրենց իրերը իրենց տամ ու գնամ, այդ պատճառով էլ նա ինձ ծեծեց»,- պատմել է Արենը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։