Հետևեք մեզ։

Տավուշի նախկին մարզպետը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն դրամ

10:38, 18 մարտ 2024
Տավուշի նախկին մարզպետը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի  ավելի քան 608 մլն դրամ 
 

Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան  608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը։


Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը: