ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այսօր կայցելի Վրաստան։
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ նա Բաքվից մեկնելու է Թբիլիսի։
Հաղորդվել է, որ Ստոլտենբերգը Վրաստանում կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարություններ կարվեն։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիից Երևան կմեկնի մարտի 19-ին։