Հետևեք մեզ։

Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում, սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք

11:42, 18 մարտ 2024
Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում, սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Այս մասին հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։