Հետևեք մեզ։

Պուտինի ելույթը լսելիս լաց եղա, թարթչաներկս թափվեց. Մարգարիտա Սիմոնյան

12:05, 18 մարտ 2024
Պուտինի ելույթը լսելիս լաց եղա, թարթչաներկս թափվեց. Մարգարիտա Սիմոնյան

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ ինքը լաց է եղել Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի վերամիավորման հայտարարությունը լսելիս։

 

«Ես հազվադեպ եմ լաց լինում: Բայց լսելով այս խոսքերը, ես իսկապես լաց եղա: Իմ թարթչաներկը թափվեց: Եվ անհանգիստ, շունչս կտրած, ես ամեն օր սպասում եմ այս զգացմունքների կրկնությանը, երբ բոլոր ռուսական հողերը վերադառնան Ռուսաստանին, ինչպես տասը տարի առաջ վերադարձավ Ղրիմը»,- գրել է նա։

 

Սիմոնյանը հավելել է, թե «երբեք նման ցնծություն ու հպարտություն չի ապրել»։