Հետևեք մեզ։

ՌԴ նախագահական ընտրություններին Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել է Գյումրիում․ «Ազատություն»

13:33, 18 մարտ 2024
ՌԴ նախագահական ընտրություններին Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել է Գյումրիում․ «Ազատություն»

ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում (8031) և Երևանում (8026), գրում է «Ազատություն»-ը։

Ըստ հանձնաժողովների այսօր 11։30 -ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49,85 տոկոսը, իսկ Գյումրիում Պուտինն առաջատարն է՝ քվեների 58,14 տոկոսով։

Գյումրիում Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 2,20 տոկոսը կամ 29 ձայն, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 30,66 տոկոսը, կամ 405 ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 2,42 տոկոսը կամ 32 ձայն, Իսկ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 58,14 տոկոսը, կամ 768 ձայն։

Գյումրիում է գտնվում նաև ռուսական 102-րդ ռազմաբազան և միայն երեք ընտրատեղամաս հենց այս ռազմաբազայում էր գործում։

Երևանում Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է 1,82 տոկոս կամ 127 ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 49,85 տոկոս կամ 3 հազար 474 ձայն, Վլադիմիր Պուտինը՝ 32,87 տոկոս կամ 2 հազար 291 ձայն, Լեոնիդ Սլուցկին՝ 1,58 տոկոս, կամ 110 ձայն։