Մարտի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկություն է տարածել երկրի ՊՆ-ն։
Հասանովը Ստոլտենբերգին ներկայացրել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանին առկա իրավիճակը։
Կողմերը քննարկել են կիբերանվտանգության, ականազերծման, երկկողմ ռազմական հարաբերությունների և այլ ոլորտների զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։