Հայաստանը և Ղազախստանը շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը արտաքին քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում։ Այս մասին ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը և Ղազախստանը գործընկեր երկրներ են։ Մենք դարերով պահպանել ենք փոխադարձ հարգանքի և աջակցության արժեքները։ Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում»,- ասել է Ղազախստանի ԱԳ նախարարը։
Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ կողմերը քննարկում են հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծումը։