Մարտի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգից բխող հարցեր, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ուշադրություն է հրավիրվել «հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջմղման հետ կապված պատմական պայմանների առկայության, այս ուղղությամբ ստեղծված հնարավորությունները առավելագույնս օգտագործելու՝ Ադրբեջանի կողմից գործադրվող շարունակական ջանքերի վրա»։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և միջազգային հարցեր։