Մարտի 18-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։
Բայրամովը ուշադրություն է հրավիրել Մյունխենի անվտանգության համաժողովից և Բեռլինում կայացած հանդիպումներից բխող հարցերին, խաղաղության գործընթացում Ադրբեջանի ակնկալիքներին և գործընթացի շրջանակներում բաց մնացած հարցերի վերաբերյալ երկրի դիրքորոշմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։