Պուտինը հավաքել է ձայների 87,28 տոկոսը՝ արձանագրությունների հարյուր տոկոսը մշակելուց հետո
ԿԸՀ տվյալների համաձայն՝ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28 տոկոսը՝ արձանագրությունների 100 տոկոսի մշակման արդյունքներով։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն)՝ 4,31% ձայնով։ Վլադիսլավ Դավանկովը (Նոր մարդիկ) հավաքել է 3,85%, Լեոնիդ Սլուցկին՝ 3,20%:
Մասնակցությունը կազմել է 77,44%: Ավելի քան ութ միլիոն ընտրող օգտվել է հեռավար էլեկտրոնային քվեարկությունից, ևս 2,6 միլիոնը վաղաժամ քվեարկել է:
ԿԸՀ-ն ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակի հինգշաբթի արտահերթ նիստում։