Հետևեք մեզ։

Երևանի 35-ամյա բնակիչը Սյունիքի Սառնակունք գյուղից մինչև Արարատի Սուրենավան գյուղն ընկած ճանապարհահատվածում վնասել է մոտ 10 արագաչափ սարք

17:05, 18 մարտ 2024
Երևանի 35-ամյա բնակիչը Սյունիքի Սառնակունք գյուղից մինչև Արարատի Սուրենավան գյուղն ընկած ճանապարհահատվածում վնասել է մոտ 10 արագաչափ սարք

Մարտի 17-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Արարատի մարզի պարեկները Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին տեղադրված արագաչափի մոտ հայտնաբերել են «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա, իսկ արագաչափը եղել է կոտրված: Վարորդը ձերբակալվել և, «ԳԱԶ-3110»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, հաղորդում է Ոստիկանությունը։


Ոստիկանության Արարատի և Եղեգնաձորի բաժինների ծառայողները, ինչպես նաև ՊԾ Արարատի մարզի պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը մարտի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից մինչև Արարատի մարզի Սուրենավան գյուղն ընկած ճանապարհահատվածում վնասել է մոտ 10 արագաչափ սարք:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: