Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։
«Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։
Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։ Գալստյանը խոշոր շինարարական ընկերությունների հիմնադիր է։ «Շինարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գագիկ Գալստյանին է հանձնել «Վաստակավոր շինարարի» կոչումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։