Հետևեք մեզ։

ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023-ի մարտի համեմատությամբ աճել է 11%-ով

17:57, 18 մարտ 2024
ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023-ի մարտի համեմատությամբ աճել է 11%-ով

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի մարտի համեմատությամբ աճել է 11%-ով 


Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին նույն տարվա մարտի համեմատ աճել է 11%-ով։ 

 

Այսպիսով, ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մարտին ՄԻՊ աշխատանքից գոհ է եղել հարցվածների 41 %-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 52 %-ը։

 

2023 թվականի ապրիլի 12-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից, Անահիտ Մանասյանը որդեգրել է հրապարակային և թափանցիկ աշխատելաոճ։