Հետևեք մեզ։

Լինելով կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան

18:50, 18 մարտ 2024
Լինելով կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան

Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո, Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։

Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:

Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս եւ կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության եւ կրթության նկատմամբ:

Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ինչո՞ւ ես արգելում որեւէ ԲՈւՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելուն ենթակա մի ժանտախտի հետ»: